19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ  հանձնարարականներ տվել պատասխանատուներին: 

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է տեղական արտադրողներին պետական աջակցության ծրագրերին և նշել, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում աջակցում է և շարունակելու է օժանդակել բոլոր այն նախաձեռնողներին, ովքեր ցանկանում են արտադրել և արտահանել:

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն շուրջ 330 ընկերություն: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ