13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը դեռեւս “կիսաավտորիտար” երկրների շարքում է. Freedom House

“Freedom House” իրավապաշտպան  կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, ըստ որի “Հայաստանը կրկին կիսաավտորիտար կառավարումով պետությունների” շարքում է:

Ըստ զեկույցի` ժողովրդավարության մակարդակի ցուցանիշը Հայաստանում շատ քիչ է տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից` 5,43-ից այն  նվազել է 5,39-ի:

Հարեւան պետություններից ամենաբարվոքը Վրաստանի վիճակն է: Այն հայտնվել է “անցումային” կամ “հիբրիդային” երկրների ցանկում:

Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակն ավելի ցածր է, այն դասվել է ավտորիտար երկրների շարքում, որոնց թվում են նաեւ Ռուսաստանը եւ Բելառուսը:

Լրատվամիջոցների անկախության առումով Հայաստանի մակարդակը հավասար է Տաջիկստանի մակարդակին: Որոշակի բարելավումներ են նկատվել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Վերոնշյալ ցուցանիշները ներկայացվել են “Պետությունները անցումային շրջանում” փաստաթղթի հիման վրա, որը ամփոփում է վերջին մեկ տարվա ընթացքում Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի 29 երկրներում արձանագրված առաջընթացը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ