19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զոհրաբյանը հորդորեց, ԱԺ նախագահը համաձայնեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց խմբակցություն շրջանառության մեջ է դրել ֆիզիական անձանց ավանդների բանկային շեմը բարձրացնելու հարցը: Զոհրաբյանը նկատեց, որ չնայած այս քառօրյայում չորս վարկային հարց կա, բայց իրենց առաջարկած հարցը վերաբերում է շահառուների շատ մեծ թվի, և հորդորեց անպայմանորեն քննարկել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ համաձայնեց՝ ասելով, որ ինքն էլ է շահագրգռված, որ քննարկվի այս հարցը, և քննարկվող հարցերի ընթացքը ցույց կտա, եթե կարողանան, այս քառօրյայի ժամանակ կքննարկեն:

Օրակարգը ներկայացնելու ընթացքում դահլիճում պատգամավորներն աղմկում էին, և ԱԺ նախագահը դիտողություն արեց՝ դիմելով ՀԱԿ-ին. «Վերջին շարքում լռություն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ