14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

«Հենց այս վայրում է սատկել շուն Թալեաթը».գերմանացիները հուզվել են /վիդեո/

Արցախյան ազատամարտի մասնակից,  ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն  Գևորգյանը Ցեղասպանության 100 ամյա միջոցառումների շրջանակում Բեռլինում էր: Այստեղ ևս նա բացել է իր 100 մետրանոց եռագույն դրոշը:

Գևորգյանը դա արել է այն վայրում, որտեղ սպանվել է Օսմանյան կայսրության  մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթը:

Նա փորձել է մարդկանց ուշադրությունը սևեռել իր ակցիայի վրա ու բարձրաձայն բղավել է փողոցում.«Հենց այս վայրում է սատկել շուն Թալեաթը»:

Մեզ հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ անցորդները ուշադիր իրեն էին նայում ու հասկանում էին իր արածի իմաստւ, հետո նա երբ սկսել է երգել «Գինի լից» երգը մարդիկ նույնիսկ հուզվել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ