23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուշագրավ մանրամասներ. Միքայելը ամուսնուց խլեց կնոջը

« Վարպետը և Մարգարիտան» վեպը, որն այսօր էլ սիրված է աշխարհի տարբեր անկյուններում, նվիրված է գրողի վերջին և ամենաբուռն սիրուն՝ Ելենա Նյուրենբերգին։

Ելենա Նուրնբերը ծնվել է 1893 թվականին Ռիգայում՝ ուսուցչի ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո նա ծնողների հետ մեկնում է Մոսկվա և 3 տարի անց ամուսանանում է Յուրի Նեյոլովի հետ, բայց նրանք 2 տարի անց ամուսնալուծվում են։ Այնուհետև Ելենան ամուսնանում է գեներալ– լեյտենանտ Եվգենի Շիլովսկու հետ. ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը։ Սակայն հիանալի հարաբերությունները, ապահովված կենցաղը և սերը երջանկություն չբերեցին Ելենային։ Ամուսնությունից 3 տարի անց նա գրում է քրոջը ամուսնու մասին. « Նա զարմանալի մարդ է , այդպիսի մարդիկ այժմ չկան…. նրա հետ ես հանգիստ եմ։ Սական նա ամբողջ օրը զբաղված է … ես միայնակ եմ իմ մտքերի հետ…. Ես գիտեմ, որ այսպիսի հանգիստ ընտանեկան կյանքն ինձ համար չէ…. ես ուզում եմ ապրել, չգիտեմ ուր փախչել…իմ մեջ կրկին արթնանում է իմ հին « ես» –ը՝ որը սիրահարված էր կյանքին, մարդկանց , աղմուկին»։ Տարիներն անցնում էին, սակայն ամուսինների կյանքում ոչինչ չէր փոխվում. Եվգենին աշխատում էր, Ելենան մնում միայնակ։

1929 թվականի փետրվարի 28–ը փոխեց Ելենայի կյանքը. այդ օրը նա ծանոթացավ Միքայել Բուլգակովի հետ։

Միքայելը ծնվել էր Կիևում , ավարտել կիևյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատում էր բժիշկ, սակայն 1921 թվականին՝ 30 տարեկանում, եկել էր Մոսկվա՝ գրական գործունեությամբ զբաղվելու համար։ Նա խելացի, առնական և նպատակասլաց տղամարդ էր։

Միքայելը այդ ժամանակ ամուսնացած էր Լյուբով Բելոզերսկայայի հետ՝ նա Միքայելի երկրորդ կինն էր։ Լյուբովը օգնում էր ամուսնուն աշխատանքում, հոգ էր տանում նրա մասին։ Սական տարիներ անց գրողը ասել է. «Սիրել եմ ես միայն մի կնոջ՝ Ելենա Նյուրենբերգին»։

Ելենայի և Միքայելի հանդիպումը եղավ նկարիչ Մոիսեենկոյի բնակարանում։ Այդ հանդիպումից 40 տարի անց Ելենան ասել է .« … Երբ ես պատահականորեն հանդիպեցի Բուլգակովին, ես միանգամից հասկացա, որ նա է իմ ճակատագիրը, չնայած ամեն ինչին, չնայած անասելի դժվար և ողբերգական բաժանմանը… մենք հանդիպեցինք և միավորվեցինք։ Դա սեր էր, որը տևեց ամբողջ կյանք»։

Այնուհետև երկար տարիներ Ելենան չէր կարողանում թողնել ամուսնուն և երեխաներին։ Նա տառապում էր, տանջվում, և վերջապես որոշեց այլևս չհանդիպել գրողի հետ։ Նրանց բաժանումը տևեց 20 ամիս։ Այդ ժամանակահատվածում Ելենան երբեք միայն դուրս չէր գալիս փողոց, չէր վերցրնում այն նամակները, որոնք Միքայելն էր փոխանցում, չէր խոսում նրա հետ հեռախոսով։ Սակայն, այդ ամենից հետո, երբ Ելենան առաջին անգամ միայնակ դուրս եկավ փողոց՝ հանդիպեց Միքայելին, այդ դեպքի մասին Ելենան ասել է. « Երևում է, որ դա ճակատագիր է, քանի որ երբ ես առաջին անգամ դուրս եկա փողոց՝ հանդիպեցի նրան և առաջին նախադասությունը, որ նա ինձ ասաց. « Ես չեմ կարող առանց քեզ ապրել», ես պատասխանեցի « Ես նույնպես» և մենք որոշեցինք միավորվել ՝ չնայած բոլոր դժվարություններին»։

1931 թվականի փետրվարին Ելենայի ամուսինը՝ Եվգենին իմացավ կնոջ և Միքայելի սիրավեպի մասին։ Վիրավորված ամուսնու և գրողի միջև երկար խոսակցություն եղավ. Ամուսինը, ատրճանակով սպառնալով, պահանջեց հանգիստ թողնել իր կնոջը, իսկ Ելենային սպառնաց, որ ամուսնալուծության դեպքում՝ ինքը կվերցնի երեխաներին։ Ելենան ստիված եղավ վերադառնալ ամուսնու մոտ՝ մոռանալով սիրեցյալին։ Սակայն տարի և կես անց նրանք նորից հանդիպեցին և այդ ժամանակ վերջնականապես որոշեցին միավորել իրնց ճակատագրերը և ամուսնանալ։ Այդ ժամանակ Ելենան ասաց իր ծնողներին. « Այս տարի և կես տևած բաժանումից հետո ես հասկացա, որ միայն նրա հետ իմ կյանքը կիմաստավորվի»։

Մի քանի օր անց Բուլգակովը գրեց Շիլովսկուն. «Հարգելի Եվգենի Ալեքսանդրովիչ ես տեսնվել եմ Ելենա Սերգեյեևնայի հետ, մենք խոսել ենք: Մենք սիրում ենք իրար այնպես, ինչպես առաջ և ուզում ենք ամուսնանալ»։

Այս անգամ Եվգենին չխանգարեց սիրահարներին։ Մեկ ամիս անց նա բաժանվեց կնոջից։ Մեծահոգի Եվգենին ամուսնալուծություից հետո էլ ցանակնում էր արդարացնել իր «սիրելի Լյուսային», նա իր ծնողներին գրեց. « Ես ցանակնում եմ, որ դուք ճիշտ հասկանաք այն, ինչ եղել է։ Ես ոչնչում չեմ մեղադրում Ելնա Սերգեյևնային և գտնում է, որ նա ազնիվ է վարվել։ Մեր միությունը, որը ժամանակին այդքան երջանություն է բերել մեզ, մոտեցել է իր տրամաբանական ավարտին։ Մենք սպառվել ենք։ Եթե Լյուսյայի մոտ առաջացել են լուրջ զգացմունքներ այլ մարդու հանդեպ, նա ճիշտ է վարվում, որ որ չի ցանականում զոհել դա։ Ես անսահման շնորհակալ եմ նրան այն երջանկության համար, որ նա ինձ պարգևել է ժամանակին…»։

1932 թվականի հոկտեմբերի 4–ին Վարպետի և Մարգարիտայի միասնությունը գրանցվեց։ « Ես գնացի այդ քայլին, քանի որ առանց Բուլգակովի կյանքն ինձ համար անիմաստ է», –գրել է Ելենան։

Նրա մեծ որդին մնաց հոր հետ, իսկ փոքրը մոր հետ էր։ Եվգենին երկար ժամանակ օգնում էր կնոջը և փոքր որդուն, սակայն Միքայելի հետ այլևս չցանկացավ հանդիպել։

1936 թվականի սեպտեմբերի սկզբում գրողը վերջացրեց իր ամենահայտի ստեղծագործությունը՝ «Վարպետը և Մարգարիտան»։ Գլխավոր հերոսուհու նախատիպը իր սիրելի Ելենան էր, որի հետ Բուլգակովին վիճակված էր ապրել 8 տարի։

Ելենա Նյուրենբերգը՝ այժմ արդեն Բուլգակովան, իր համար ավելի մեծ երջանկություն չէր էլ ցանկանում։ Նա իրեն լիովին նվիրել էր նոր ամուսնուն, նա կատարեց նաև այն խոստումը, որ տվել էր 1930–ականների սկզբում։ Այդ ժամանակ գրողը խնդրել է նրան. « Խոստացիր ինձ , որ ես կմեռնեմ քո ձեռքերում»։

1939 թվականի վերջում գրողի առողջությունը վատացավ՝ երկար տարիներ նրան տանջող գլխացավերը անհետք չանցան.նա համարյա թե կորցրեց տեսողությունը։ Ձմեռվա սկզբում նա մեկնեց առողջարան « Բառվիխա» , սակայն այնտեղ էլ նրա առողջությունը չբարելավվեց։ 1940 թվականի մարտի 10–ին Միքայել Բուլգակովը մահացավ։

Ելենայի համար սկսվեցին ծանր ժամանակներ՝ նա վաճառում էր իրերը, թարգմանություններ կատարում, ձեռագիր տեքստերը մեքենայագրում, որպեսզի կարողանար ինչ–որ կերպ գումար վաստակել։ Միայն հետպատերազմյան տարիներին հրատարակելով գրողի ձեռագրերը նա կարողացավ լավ հոնորորնել վաստակել։ Նա ամուսնուց 30 տարի ավել ապրեց,մահացավ 1970 թվականի հուլիսի 18–ին՝ 76 տարեկան հասակնում։ Նրան թաղեցին « Նովոդևիչե» գերեզմանում՝ սիրելի Վարպետի կողքին։

Աղբյուրը` magaghat.am Ա. Ռ. Սարդարյանի «100 великих историй любви » գրքից, թարգմանությունը՝ ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆԻ

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ