15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կարգախոսը պետք է լինի ապրել ու արարել»

« «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումն առաջին հերթին կոչված է որոշակիորեն վերավերմունք արտահայտելու եղելության հանդեպ, իսկ թե ինչ կտա, պայմանավորված է նաև կոնկրետ հարցերի քննարկման շրջանակով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է տալ այսօր մեկնարկա ֆորումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և ինչ արձագանք կունենա այն միջազգային հարթարկներում:

 Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ֆորումում քննարկվելու են նաև իրավական հիմնախնդիրներ. «Մինչ այժմ հարցին մոտեցել են տարբեր կազմակերպություններ՝ առանձին-առանձին՝ յուրաքանչյուրն իր ունեցած տեղեկատվությամբ ու իր առջև դրված խնդիրներով, նպատակ է հետապնդվում այդ բոլորը համակարգել և հստակեցնել. և՛ նախկին, և՛ այսօրվա, և՛ հետագա անելիքը»,-նկատեց ՀՀ առաջին վարչապետը: Հարցին, թե ո՞րն է լինելու ապրիլի 25-ի կարգախոսը, Հարությունյանն արձագանքեց. «Պետք է լինի ապրել ու արարել, կյանքը շարունակվում է»: Դիտարկմանը, որ քննարկվում է այն հարցը, որ ՀՀ-ն չունի գործողությունների հստակ հաջորդականություն, Հարությունյանը պատասխանեց. «Մասնակցեք ու կտեսնեք»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ