05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ավերածություններ Կապանում

Անցած գիշեր ուժեղ քամին ու հորդառատ անձրեւը բավականին վնասներ են պատճառել Կապանի տարածաշրջանի Ներքին Խոտանանի գյուղական համայնքին:

Համայնքի ղեկավար Կլիմենտ Զաքարյանի խոսքով` քամուց եւ այդ ընթացքում տեղացող հորդառատ անձրեւից ու սելավից փլվել է գյուղական երկու տան տանիք, քամին քշել-տարել է նաեւ  ակումբի շենքի տանիքը, քանդել ճանապարհները:  Գյուղապետը չի հիշում, որ երբեւէ նման իրավիճակ լիներ Ներքին Խոտանանում:

“Գյուղի`մեկ ամիս առաջ նորոգված  ներհամայնքային ճանապարհներն են քանդվել, այդ 2 ընտանիքների տներում եղած բոլոր իրերն էլ ամբողջությամբ ջրի ու ցեխի մեջ են թաղվել, գյուղի կենցաղի ու ակումբի շենքերի տանիքներն են փլվել, մայիսի 23-ին էլ ուժեղ կարկուտից 100 տոկոսով վնասվել են գյուղի այգիները, փչացել է եղած բերքը, բանջարաբոստանային ցանքատարածություններն ու խոտհարքները”, – ասում է Ն. Խոտանանի գյուղապետ Կլիմենտ Զաքարյանը:

Բարեբախտաբար, ըստ պատասխանատուների, համայնքում մարդկային տուժածներ չկան:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ