16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես ապրիլի 24-ին կներկայանա պաշտոնական Վրաստանը

Վրաստանի պատվիրակություններ կներկայանան թե Հայաստան, թե Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին երկու երկներում կայանալիք միջոցառումներին: Այս մասին հայտնում է apsny.ge կայքը: Հայտնի է դարձել, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի գա Հայաստան ապրիլի 24-ին: Ավելի վաղ Վրաստանում լուրեր էին տարածվել, որ ապրիլի 24-ին Երեւան կգա վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, սակայն երկրի կառավարությունից հերքել են այս լուրերը: 

Այժմ պաշտոնապես հաստատվել է, որ Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կմասնակցի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Կոբախիձեն «Վրացական երազանք» կոալիցիայից է, ով խորհրդարանում գլխավորում է Հայաստանի հետ բարեկամության խումբը։

Վրաստանից Թուրքիա ապրիլի 24-ին կմեկնեն Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

Apsny.ge-ն նշում է նաեւ, անկախ մազնագետները կարում են, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ