Էս ինչ մի թավշյա եք դարձել. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չի լինի «հայ ժողովուրդ»՝ կլինի ՀՀ քաղաքացի, որին էլ կզրկեն քաղաքացիությունից։
Ակամա, ուզենք, թե չուզենք, սկսել ենք քննարկել ալիևնիկոլյան սահմանադրության նախագիծը։ Լավ օրից չէ, գիտենք, որ նիկոլապաշտները առանց հասկանալու, առանց կարդալու «կողմ» են դրան։ Այդպիսիների աչքերը հերթական անգամ փորձ է արվում բացել, փաստերը դնել էդ մարդկանց սեղանին՝ հույսով, որ գոնե էդ դեպքում կսթափվեն։
Զուտ մի քանի դրվագի անդրադառնամ։
Հղումը Անկախության հռչակագրին հանվում է, իսկ սա նշանակում է՝
1. Ցեղասպանության ուրացում,
2. Արցախի հնարավոր վերադարձի բացառում,
3. Հայ ժողովրդի կարևոր խորհրդանիշներից հրաժարում՝ Արարատը,
4. «Հայ ժողովուրդ»-ի վերացում։ Այլևս չի լինի հայը ժողովուրդ և ազգ, կլինի ՀՀ քաղաքացի, դե, իսկ ՀՀ-ի «խմբագրումը» որևէ էրմենիստանի կամ այլ բանի, կդառնա տեխնիկայի հարց։ Հա, նկատի ունեցեք, էդ քաղաքացիությունից զրկելը էլի քպ-ն է որոշելու, այսինքն՝ քաղաքացի էլ չեք լինելու։
5. Չի լինի իրական դատ-դատարան, այսինքն` չի լինի իշխանության թևերի տարանջատման սկզբունք, դատավորներին «կնշանակի» քպ-ն, չեմ չափազանցնում, սրանք քցել-բռնել են, որ իրենց համար են «վնգստալու» իրենց իսկ նշանակած դատավորները։ Հետաքրքիր է՝ այսօր գործող դատավորները հեչ ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, որովհետև, համոզմունք ունեմ, որ ոչ մեկը ձայն չի հանելու։ Ուրեմն, թող հենց հիմա իրենք էլ ուտեն իրենց տարիների վաստակը, իրենց դիպլոմները և դատավորի պատմուճանը։
Նույն հռետորական հարցը ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ Հայաստանում և Սփյուռքում, ձայն չեք հանելո՞ւ․․
Եթե այսօր ՀՀ քաղաքացի եք կոչվում և, իրականում, ՀՀ քաղաքացի եք, ալիևնիկոլական սահմանադրության ընդունումից հետո , եթե քպ-ի քիմքին հաճո չլինեք, ընդդիմադիր ծպտուն հանեք, կամ խոսք կասեք, ձեր խոհանոցում հարևանջաներով կդժգոհեք, հաստատ հարևաններից մեկն էլ դանոս կանի, ուրեմն, կզրկվեք նաև քաղաքացիությունից, ու պարզ չէ՝ դրանից հետո կթողնե՞ն ապրեք Հայաստանում, թե կարտաքսեն (չհարցնեք՝ ուր, չգիտեմ, գուցե մի նոր գուլակ կստեղծեն կամ հայերի համակենտրոնացման մի ճամբար)։
Հ․Գ․ Մի միտք շարունակ հանգիստ չի տալիս՝ ո՞ւր են էն մարդիկ, էն հայերը, էն «ցեղասպանագետները», էն ցեղասպանության զոհերի հարազատները, էն քաղաքական ուժերն ու հկ-ները, էն Սփյուռքը, որ ժամանակին իրեն ճղում էր (չնայած իրավիճակը հեչ համարժեք, չէ` բոլորովին համարժեք չէ, համեմատելի չէ) հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ։
Էս ինչ մի թավշյա եք դարձել, բա ձեն հանեք»։











































