12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

«Փաշինյանին թողած՝ մեզ եք թիրախավորում»․ Արմեն Աշոտյանը կոշտ ուղերձ է հղել ընդդիմադիր գործընկերներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է ընդդիմադիրների համախմբումը։ Նա նշել է, որ Հանրապետականը նույնպես, մի կողմ դնելով տարաձայնությունները, այդ գործընթացի մասնակից է։

«Այժմ, երբ այդ ձևաչափը ստեղծվել է և սկսել է գործել, ժամանակն է հետևել համագործակցության տարրական կանոններին, առնվազն այս փուլում միմյանց չթիրախավորելու առումով։

Մենք ինքներս այդ կանոնը պահում ենք ստորագրությունները դնելու պահից, ինչը չեմ կարող ասել որոշ գործընկերների մասին, հատկապես՝ դիտելով նրանց առավոտյան հեռուստաեթերը։

Կա՛մ ձերոնց կարգի հրավիրեք, կա՛մ առերեսվեք ընդդիմության ներսում մանր և ճղճիմ խարդավանքներ իրականացնելու, Փաշինյանին թողած՝ մեզ թիրախավորելու հետևանքներին։

Հրավիրում եմ ընդդիմադիր պլատֆորմի ուշադրությունը ներքին հրմշտոցները կանխարգելելու հարցի կարևորության վրա»,- գրել է Աշոտյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ