26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին հետևյալը.

ա) Նիկոլի և ՔՊ իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ:

բ) Ընտրութուն անցկացրած բոլոր համայքներում՝ հիմնականում առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32%-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան:

գ) Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ): Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:

դ) Եթե հիմնական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմաղք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, от души հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը:

Հ.Գ. Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար:

2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ հունիսին:

2017թ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում:

Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունը ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ