02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել  է․

«2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր:

Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանի նկատմամբ:

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա » շանտաժը երկրին պարտադրած թիմը պաշարեց Ազգային ժողովը:

Բացվեցին ԱԺ դարպասները,հազարավոր մարդիկ ներխուժեցին ԱԺ տարածք եւ մի քանի ժամ շարունակ խորհրդարանում պատգամավորները փաստացի պաշարված կարգավիճակում էին։

Որեւէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։
Ծպտուն չհանեցին նաեւ «ժողովրդավարության ջատագովներն» ու այսօր արդեն ընդդիմադիր դարձած բազմաթիվ դերակատարներ։

Սա ՀՀ Սահմանադրության ոտնահարում էր, իշխանության տարանջատումն ու ԱԺ պատգամավորների գործունեության ազատությունը կոպտագույն կերպով ոտնահարվեց։

Դեռեւս Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց եւ ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի հնարավոր վիլայեթացման համար։

2018-ի հոկտեմբերի 2-ի հակաժողովրդավարական ու հակապետական օպերացիան ճանապարհ հարթեց Ջոն Բոլթոնի «պատմական ու ազգային կաղապարներից հրաժարվելու» հակահայկական թեզը կյանքի կոչելու համար»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ