29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը՝ այդ ճանապարհին իր հետ բերելով նոր uպառնալիքներ. Աբրահամյան

Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր սպառնալիքներ և կենսական վտանգներ: Այս մասին գրրել է ՀՀԿ ԳՄ անդամ  Տիգրան Աբրահամյանը։

«Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գարշելիության և անբարոյականության այնպիսի մակարդակի է հասել, որ արդեն միջազգային տարբեր կառույցներից և կազմակերպություններից են համապատասխան արձանագրումներ և հրապարակային ուղերձներ հղում։

Որքան էլ այս իշխանությանն օգտագործեն երրորդ երկրների դեմ տարբեր օպերացիաներում, հայկական շահերը սակարկման հանեն այլոց աշխարհաքաղաքական առաջնահերթությունների համար, մեկ է՝ նման կարգավիճակներում գտնվող իշխանությունների որևէ տեղ չեն հարգում։

Վստահ եմ՝ սրանք էլ այս ամենը գիտեն, սակայն նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր սպառնալիքներ և կենսական վտանգներ»,- գրել է Աբրահամյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ