26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Չգրավված է մնացել է հայ ժողովրդի միակ և ամենակարևոր հենասյունը. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում և իշխանությունը զավթածներն այլևս անթաքույց են խոսում այդ մասին։

Սրանք իրենց տրված բոլոր հանձնարարականները առայժմ կատարել են, գունավոր հեղափոխության բոլոր աստիճաններում, ցավոք, սրանք հաջողել են։ Չեն հաջողել միայն եկեղեցու դեմ պայքարում։

Իսկ տերերը շտապեցնում են։

Չգրավված է մնացել է հայ ժողովրդի միակ և ամենակարևոր հենասյունը՝ եկեղեցին, և հենց այս ուղղությամբ շուտով սլաքները ուղղվելու են։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարելով՝ սրանք չեն թաքցնում, որ եկեղեցու դեմ պայքարը մտցնելու են լրջագույն փուլ։ Հարցը մենք ենք՝ ՀՀ քաղաքացին, եկեղեցու հավատավոր ժողովուրդը, առհասարակ՝ հայ մարդը հայրենիքում և Սփյուռքում։ Պարտավոր ենք ի վերջո լրջանալ, թողնել մանկականությունը, հասունանալ վերջապես, և, իրոք, պինդ, կանգնել եկեղեցու կողքին։ Կփրկե՞նք, կպաշտպանե՞նք եկեղեցին. կփրկենք, կպաշտպանենք մեզ, մեր ինքնությունը, պետության սուվերենությունը և հայ մարդուն, հավատքը, հայոց պետականությունը։ Այո, այսօր ընդդիմությունը լինելը հեշտ գործ չէ։ Ընդդիմություն լինելը միայն խոսքով ու պուպուշ ելույթով չի։ Այսօր լինել ընդդիմություն, գործ անել ռեալ հողի վրա, նշանակում է փրկել հայրենիք, եկեղեցի, պետականություն։ Ծառուծաղիկ դեռ կտնկեք․․.»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ