26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2023 թվականի այս օրերին Արցախի տարբեր հիվանդանոցների մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ, կամավորներ պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի ու «Հայկազովի» վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած անձանց կյանքի համար։
Իրադրությունը հատկապես ծանր էր այն տեսանկյունից, որ Արցախում մեծ խուճապ էր, տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին, մարդկանց մի մասն իրերն էր հավաքում, տրանսպորտի և բենզինի հարց լուծում, իսկ հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին։
Բուժաշխատողների մի մասը, տարբեր իրավիճակների բերումով, արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, և Արցախում գտնվող հարյուրավոր վիրավորների՝ բեկորայինից մինչև այրվածքային, առաջին օգնությամբ, բուժումով և հետագայում՝ ճանապարհելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին։
Մեծագույն հարգանք այս մարդկանց ու բոլոր այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի համար չափազանց ծանր իրավիճակում պահեցին իրենց մարդկային ու մասնագիտական դեմքը և մինչև վերջին պայքարեցին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ