25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Սա է Փաշինյանի ՄԱԿ ելույթից առաջին տպավորությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը, «մենք» ասելով, նկատի ուներ Հայաստանն ու Արցախը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Նայեցի Փաշինյանի ելույթը…

Ոչ մի խոսք Արցախի և ՀՀ 240 քառ. կմ տարածքի օկուպացիայի մասին։

Հայոց ցեղասպանության մասին ոչ մի խոսք։

Փոխարենը ռևերանսներ Թուրքիային ու Ադրբեջանին։

TRIPP-ի գովաբանում ու ԱԺ-ի կողմից վավերացման խոստում։

Ընդդիմության հասցեին պետության զավթման փորձ կատարելու ու ընտրակաշառք բաժանելու մեղադրանք։

Արցախի էթնիկ զտումից չի խոսում, ՀՀ տարածքների օկուպացիայից չի խոսում, Ադրբեջանի հակահայ ատելության քարոզից չի խոսում, բայց հասել է ՄԱԿ ամբիոն և «պետության զավթման» մեղադրանք է հնչեցնում։

Մի հատ էլ ասում է՝ «մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը»։

Սերժ Սարգսյանը, «մենք» ասելով, նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Սա քիչ է, մի հատ էլ ՄԱԿ ամբիոնից կեղծիք է տարածում՝ իբր ընտրության մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց օրակարգին է ձայն տվել։

Հիշեցնեմ, որ ՔՊ-ն ստացել է 50 տոկոսից քիչ ձայն։

Սա է Փաշինյանի ՄԱԿ ելույթից առաջին տպավորությունը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ