09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սա Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիա է․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից։ Առանձնապես չեն տարբերվում։

Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտանքների ենթարկում, իսկ Հայաստանում՝ հոգևոր հայրերին՝ ճշմարտություն հնչեցնելու և Հայ Առաքելական եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար։

Ամենայն Հայոց Հայրապետի, եպիսկոպոսաց դասի ու, առհասարակ, հոգևորականների նկատմամբ տարատեսակ ճնշումները՝ կալանավորումներից մինչև զրպարտիչ արշավներ, իրենց բնույթով, վտանգավորությամբ ու վնասակարությամբ առանձնապես չեն տարբերվում տաճարներ, կոթողներ, խաչքարեր ոչնչացնող ու մարդկանց քրիստոնյա լինելու համար բռնության ենթարկող ադրբեջանական գործելաոճից։

Սա Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիա է՝ ընդդեմ հայկական արժեհամակարգի, հայկականության և կենսունակության»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ