Սրանց իրական բարեկրթությունը միայն մեզ ոչնչացնելուն պատրաստ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, հետ է. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս իշխանության «բարեկրթության» դիմակի տակ Հայաստանը սակարկման հանելն է, մարդկանց ունեցվածքը խլելը, քաղաքական այլակարծությունը մերժելը, սկզբունքներն ու բարոյականությունն ատելը։
Ու այս ամենը՝ շանտաժի, անարգանքի և սադրանքների ներքո։
Սրանց իրական բարեկրթությունը միայն մեզ ոչնչացնելուն պատրաստ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, հետ է։
Այնպես որ, ով չի հասկանում այս պարզ ճշմարտությունը, քաղաքականության մեջ ապագա չունի»։











































