06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես կողմ եմ՝ «Պայքար մինչեւ հաղթանակ» կարգախոսին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կողմ եմ՝ «Պայքար մինչեւ հաղթանակ» կարգախոսին։
Մի գռեհիկ անեկդոտ կա, որը կարծես շատ տիպական է այսօր։Բայց, անեկդոտը՝ վերջում։
Դիսկուրսը/քննարկումը/, մանդատ վերցնել-չվերցնելու թեմայով այլեւս դարձել է խիստ էժանագին։ Ով տեղից վեր է կենում, այդ հարցն է տալիս ու դեմքի խելոք արտահայտությամբ ընդդիմությանը հրահանգում՝ վերցրեք-մի վերցրեք։ Նախ, մի մոռացեք, մանդատ ստացողները իրենք են պարտավոր այս հարցը վճռել, /չնայած ընտրողի կարծիքը խիստ կարեւոր է/երկրորդ՝ ձեր/մեր/ տված խորհուրդները առ ոչինչ են ստեղծված հակա-հայկական, հակա-քաղաքական, հակա-սահմանադրական, հակա-բարոյական , հակա-տրամաբանական եւ բոլոր իմաստներով։
Ինչո՞ւ, կհարցնեք դուք։
Շատ պարզ։
Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, եթե չվերցնի մանդատները։ Կասեք՝ փողոցային պայքարի կոչ թող անի, շատերս հենց այդ կոչին ենք սպասում, այդպե՞ս չէ։
Դե, ուրեմն հիմա հարցերի հարցը՝ դիցուք, ընդդիմությունը հայտարարում է, թե չի վերցնում մանդատները եւ համայն հայ ժողովրդին Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, հրավիրում է փողոցային պայքարի, համաժողովրդական ընդվզման/ի դեպ, որը եւս սահմանադրական ճանապարհ է/։
Հարցս հնչեցնեմ՝ նայեք ձեր շուրջը, ձեր մտերիմներից, ընկերներից, քույր-եղբայրներից քանի՞սը դուրս կգան փողոց եւ կկանգնեն ոստիկանական դուբինկաների եւ նռնակների առաջ։
Քանի՞ մարդ։ Հաշվեցի՞ք։ Ինքս 2020-ից բոլոր շարժումների, պայքարների ակտիվ մասնակիցներից եմ, կողոսկրի սալջարդով, թեւի տեղաշարժով, արյան ճնշման բարձրացումով եւ գլխապտույտներով, ծեծվելով եւ չընկրկելով։ Պա՞րզ է, չէ, եթե էլի կոչ լինի, համառորեն կրկին գնալու եմ եւ կանգնելու եմ պինդ։
Չեմ շարունակում, բայց, խոստացածս անեկդոտը պատմեմ։
Ի՞նչու հրապարակում մարդ չեն բռնաբարում։ Պատասխան՝ որովհետեւ խորհուրդ տվողները շատ կլինեն եւ էդ գործը կխափանեն։
Ի դեպ, ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ընտրել եմ, որովհետեւ հավատացել եմ, որ կա պլան բ, որ կա հետագա քայլերի լրջմիտ քննարկում եւ տեսլական։ Բայց, տեսա՞ք ինչ եղավ։ Ես խորհուրդ չունեմ, դուք որոշեք գնալ-չգնալ խորհրդարան։
Հ․Գ․Ասել եմ , էլի կասեմ, երբեք չեմ հավանել «Պայքար, պայքար մինչեւ վերջ> կարգախոսը, մի տեսակ պարտվողականություն կա դրանում, «մինչեւ վերջ» բառակապակցության մեջ։ Ես կողմ էի եւ կողմ եմ՝ «Պայքար մինչեւ հաղթանակ» կարգախոսին։ Կա՞»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ