26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հյուրերը կազատվեն վիզայի վճարումից

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2015թ-ի ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամներին ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ որոշումը վերաբերելու է մշակութային, գիտական, կրոնական գործիչների պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված տվյալները ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարությանը կներկայացվի առաջարկություն կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով փոխանցել պետական բյուջե:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ