10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հնազանդությամբ միշտ սպասավորենք մեր ճշմարիտ Թագավոր Հիսուս Քրիստոսին

Ով Հայր բարեգութ, անհիշաչար և բարեսեր, լսիր մեր պաղատանքները, քանզի գիտենք Պարգևատուին մերձ բարեխոսիդ: Աղաչիր քո հոգևոր երկունքի ծնունդ անարժան զավակներիս համար, որ հեռացվի մեզանից մեր կրկնակի վրիժապարտ հանցանքների արդարակշիռ պատուհասը, այսինքն՝ ըստ հոգու՝ աշխարհակալ գերողից և ըստ մարմնի, նրա չարաչար տանջող արբանյակներից:

Որպեսզի, թերևս, հնազանդությամբ և մտերիմ ծառայությամբ միշտ սպասավորենք մեր ճշմարիտ Թագավոր Հիսուս Քրիստոսին: Իսկ եթե Նա մեզ և բոլորի համար անքննելի դատաստանով սահմանել է մեզ այստեղ լինել ծառայությամբ, ինչպես որ ենք իսկ՝ ստրկացած խստասիրտ տերերի կողմից, աղաչիր բոլոր ընտրյալների դասերով, որոնք քեզ հետ են, որպեսզի այս չարչարանքները, որ կրում ենք ակամա, լինեն իբրև կամավոր ապաշխարություն մեր մեղքերի թողության համար:

Որպեսզի, ազատվելով այս [ամենից], արժանի լինենք լուսո որդիներս լուսո Հորդ եւ բոլոր սրբերի հետ փառաւորելու Երրյակ Անձնավորությանը և Մի Աստուածությանը՝ համագո զուգական Երրորդությանը՝ Հորը լուսո և Որդուն և Սուրբ հոգուն, հավիտյանս հավիտենից. ամեն:

Սուրբ Գրիգոր վարդապետ Տաթեւացու աղոթքը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ