04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երևանաբնակ վետերաններն այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Եռօրյա այցի ընթացքում  վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների,  վետերանական և այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ: Վետերանները կլինեն նաև ԼՂՀ ՊԲ զորամասերում: Երևանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին  հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաև բարձրակարգ սննդով և բուժանձնակազմով: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ