04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանի «Լաս» գիշերային ակումբի պարուհու նկատմամբ բռնությունը ամբաստանյալին դարձրել է հաշմանդամ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց Արման Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 37-ամյա Արման Բաղդասարյանը 2014 թվականի օգոստոսի 9-ին, գտնվելով Երևանի Պարոնյան 1 հասցեում գործող «Լաս» գիշերային ակումբում, շուրջ 1 ժամ տևողությամբ ակումբի աշխատողների ու մեկ հաճախորդի ներկայությամբ խուլիգանություն է կատարել, հայհոյել, գոռգոռացել ու աղմկել է, բռնություն է գործադրել ակումբի պարուհու նկատմամբ, խաթարել է ակումբի բնականոն աշխատանքը:

Արման Բաղդասարյանը մեղադրվում է խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Նրա խափանման միջոցը ստորագրությունն է եղել չհեռանալու մասին:

Դատական նախորդ նիստերին ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չէր ներկայացել, և դատարանը Արման Բաղդասարյանի խափանման միջոցը փոխել էր, ընտրել էր կալանավորումը, Բաղդասարյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում, և գործի վարույթը կասեցրել էր՝ մինչև ամբաստանյալի հայտնաբերումը:

Ապրիլի 5-ին հետախուզվողին հայտնաբերել էին… հանրապետական հիվանդանոցում: Դատարանի որոշման համաձայն՝ կալանքի տակ էին առել:
Եվ ահա դատարանի դահլիճ բերվեց դատական քննությունից խուսափող ամբաստանյալը: Նա տեղաշարժվում էր մեծ դժվարությամբ, ձեռնափայտի օգնությամբ: Եվ բոլորովին փախուստի դիմածի տեսք չուներ:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ