1915-ին սպանված հայ մտավորականների բարձեր են պատրաստվել. Հրանուշ Հակոբյանն առաջինը նվիրեց /ֆոտո/
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին թանգարանին նվիրեց Կոմիտասի բարձը:
Այս մտահղացումը լրագրող ամուսիններինն է՝ Արփինեինն ու Զավենինը: Նրանք պատրաստել են հարյուր բարձեր, որոնք էներգետիկ մեծ ուժ ունեն: Այդ բարձերը դատարկ են մնացել 1915 թվականին: Դրանք այն մտավորականների բարձերն են, ովքեր գլխատվել են Եղեռնի ժամանակ: Այսօր նրանք այդ բարձերը նվիրեցին Սփյուռքի նախարարությանը, իսկ նախարար Հրանուշ Հակոբյանն էլ առաջին բարձը որոշեց նվիրել հենց թանգարանին, իսկ մյուս բարձերն արդեն հետո կորոշվեն, թե ում են նվիրվելու: «Այս բարձրը, որպես կյանքի շարունակություն, կփոխանցվեն մեր հայրենակիցներին»,-լրագրողների հետ զրույցում նկատեց նախարարը:
Ելույթ ունենալով նախարարն ասաց, որ ազգագրական յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունելի է: Նա գովելի է համարում այն, որ յուրաքանչյուր հայ այս տարիների ու հատկապես վերջին տարվա ընթացքում փորձում է ինչ-որ բան անել՝ իր մի մասն ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: