27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

21-ամյա երիտասարդին դանակահարել են ու նա ի վիճակի չէ ցուցմունք տալ. ՔԿ

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

2015թ. ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Տուժած քաղաքացին վիրահատությունից հետո ի վիճակի չի եղել տալ ցուցմունք կամ պատասխանել հարցերին:

Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ երիտասարդին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ