11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ստորագրահավաք ալյուրի հարստացման ծրագրի դեմ

Հայաստանում կազմակերպվել է ստորագրահավաք թիվ 666 Ցորենի ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը կասեցնելու նպատակով։ Օրերս մեկնարկած ակցիայի շրջանակում այս պահին հավաքվել է 900 ստորագրություն։ Այդ մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Մխիթարյանը։

Մխիթարյանը նշեց, որ 5–10 հազար ստորագրություն հավաքելուց հետո նախաձեռնությունը նամակով կդիմի ԱԺ պատգամավորներին եւ վարչապետին։

«Հետագա գործընթացները մեր ծրագրում՝ պատգամավորներին ծանոթացնելն է այս խնդրին, որպեսզի քվեարկելու ժամանակ հասկանան, թե ինչ են քվեարկում», – ասաց Արտակ Մխիթարյանը:

Նա նշեց նաեւ, որ այս պահին բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացման հարցի վրա, մինչդեռ ԱՀԿ ծրագրով նախատեսվում է Հայաստանում ալյուրը հարստացնել նաեւ ցինկով եւ Ա վիտամինով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ