«Քյարթու» մտածելակերպ
«Չեմ պատկերացնում այդ ստերեոտիպը. այդ մարդը, որ երկրում որ ապրում է և իր գործունեությունն է ծավալում, այդ երկրում լրիվ ուրիշ արժեքներ են, լրիվ ուրիշ պատկերացում է այդ ամենի մասին, այնտեղ նա հաջողակ կնոջ կերպար է և վերցնել, պահանջել, որ մեր բոլոր սփյուռքահայերը նույն մտածելակերպն ունենան, սխալ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին աղուհացով և մեծ շուքով դիմավորելուն դեմ արտահատվողների քննադատություններին: Նա նման մտածելակերպը անվանեց մեկ բառով «քյարթու»:
Նա նաև վստահ է, որ վարչապետի հետ հանդիպումն էր անհրաժեշտ: «Դա ոչ թե պաշտոնական հանդիպում էր, այլ անձնական նախաձեռնության արդյունք էր: Վարչապետը ցանկացած մարդու հետ էլ իրավունք ունի հանդիպել, բացի այդ Քիմ Քարդաշյանի ցանկությամբ է եղել: Այդ տիկինը մեր ազգակիցն է, մեծ հեղինակություն ունի աշխարհում, ու այդ հանդիպումն էլ անհրաժեշտ էր»,-նշեց նա:
Հոգեբանն ընդգծեց, որ նույնիսկ Սերժ Թանկյանին էլ նման կերպ չեն դիմավորել: «Այդպիսի դիմավորում, այդպիսի վերաբերմունք առաջին անգամ եմ տեսնում»,-եզրափակեց նա: