27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն մանրամասնում է ՛՛Սիվիլիթասի՛՛ գործը

ՀՀ  ԱԱԾ քննչական վարչության  կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման  Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՛՛Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս՛՛  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու, սակայն  գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում  հարկային մարմնին չներկայացնելու, դրանից  հնարավոր առաջացող հարկային  պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի  Հանրապետությունում թողնված և բացառապես  բարեգործության համար նախատեսված  այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ  դոլարը իրականում բարեգործական նպատակներին  չուղղելու,  չօգտագործելու, այդ գումարը ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան  Օսկանյանի ու նույն հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի  անվամբ բացված  հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն  անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, ՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամը խախտելով իր իսկ  կանոնադրության և գործող  օրենսդրության պահանջները 2011թ. համար,  ֆինանսավորման աղբյուրների,  ֆինանսական տարում օգտագործված  միջոցների, այդ թվում  ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման  Ինթերնեյշնլ՛՛  կորպորացիաների կողմից  բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ  դոլար գումարի վերաբերյալ  հաշվետվության  չի ներկայացրել:

Քրեական  գործով նշանակվել են հարկային ստուգումներ,  ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ,  միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու,  օբյեկտիվ և բազմակողմանի  նախաքննություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ