Կառավարության ձեռքբերումներն ու բացթողումները
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը նդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարուն:
Սաֆարյանը դրական է վերաբերում Կառավարության` կոմպրոմիսի գնալու քաղաքականությանը:
«Շատ լավ է, որ Կառավարությունը կոմպրոմիսային քայլեր է կատարում: Սրա լավագույն օրինակը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության հարցն էր: Ես դրական եմ գնահատում այն, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչները կարողացան իրենց պատճառաբանությունները բերել և հասնել նրան, որ Կառավարությունն ընդառաջի »,-նշեց Սաֆարյանը:
Մեկ տարվա ընթացքում, որպես դրական փոփոխություն, բանախոսը նկատեց արդյունաբերության քաղաքականության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և սահմանային գյուղերին տրվող արտոնությունները:
«Նախորդ տարի 22 տնտեսվարող սուբյեկտի 1 մլրդ 392 մլն դրամի վարկեր է տրամադրվել, որից 96. 5 մլրդ դրամը սուբսիդավորվել է, իսկ գյուղերին տրվող արտոնությունների արդյունքում կարող է ստեղծվել ազատ տնտեսական գոտի: Ես դրական եմ համարում նաև ՀՀ հոգաբարձուների խորհրդի ստեղծումը, որի նախագահը վարչապետն է»,- նկատեց նա:
Բացասական գործոններին անդրադառնալով հանրային խորհրդի անդամը առանձնացրեց շինարարության ոլորտը, որտեղ 2008 թվականի համեմատ կորուստների թիվը երկու անգամ մեծացել է: