06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը քրիստոնեական քաղաքակրթության առանցքում. Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը քրիստոնեական քաղաքակրթության առանցքում
Նյութի խորագիրը թերևս ոմանց սրտից չէ, մի մասն այն գուցե համարի բարձրագոչ, քչերը գուցե նորից մեզ մեղադրեն “անձի պաշտամունքի” մեջ, բայց պատմությունը ստույգ գիտություն է և պատմական իրադարձությունների երկարաշունչ շարանից դեպքերի ֆենոմենալ միջուկի առանձնացումը լավագույն հիմնավորումն է վերը շարադրված վերնագրիս համար։
Ուրեմն, կեցցե’ ճշմարտությունը!!!
Երևանի ցայտաղբյուրները թերևս որևէ մեկը չի կարող թերագնահատել որպես մեր քաղաքի խորհրդանիշ, իբրև մեր քաղաքի յուրահատուկ ոգի, որոնցից  հևիհև  ջուր էինք խմում մանկության օրերին…Զարմանքս մեծ էր, երբ 12 տարեկանում արվեստի պատմության պարապունքի ժամին պարզեցի, որ ցայտաղբյուրն առաջին անգամ գործածության է բերվել Վիեննայում, Հաբսբուրգյան արքայատան կողմից, 18֊րդ դարում, որպես այդ ժամանակների համար չլսված շռայլություն` ալպիական ջուրը քաղաքի համար անվճար և հասանելի դարձնելու նպատակով…Իսկ գուցե՞ կա մեկ այլ պատճառ ևս, որ բոլշևիկների կողմից այդքան ատելի հանճարն ավստրիական մեսսիջը փոխադրել է դեպի Երևանի էաբանական դիմագիծը։
1045թ.֊ին Վեստ Սարգսի դավադրության և բյուզանդական խարդավանքների արդյունքում կործանվում է Անիի թագավորությունն։ Իրեն մրցակից կաթոլիկ Սուրբ Աթոռի ազդեցությունը թուլացնելու համար, Ուղղափառ Կոստանդնուպոլիսը սասանում է մահմեմադական ծովի հիմնական պատվար Բագրատունյաց իշխանությունը, թյուրք֊սելջուկյան հորդաները 5֊րդ դարի նմանությամբ դեպի Հռոմ և դեպի եվրոպական քաղաքակրթության սիրտ ուղղելու համար։
Վերջին իրադարձությունների ֆոնին, կրկին ու կրկին նորովի են արժևորվում 2016թ.֊ին ՀՀ երրորդ նախագահի ջանքերով ապահովված Վիեննայի և Սանկտ֊Պետերբուրգի համաձայնություններն։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դիվանագիտական ողջ ատրիբուտիկան ընտրվում է ամենայն մանրամասնությամբ, այդ թվում նաև հանդիպման խորհրդանշական վայրերը, տողատակերում փոխանցելով բանակցությունների համար ընտրված վայրի և կողմերից մեկի միջև եղած էական պատմական, հոգևոր և մշակութային կապերը։ Հետևաբար ինչու՞ հենց Վիեննա… և ինչու՞ հենց Պետերբուրգ…, իրավիճակը մտածված բարդեցնելու համար  ներմուծեմ հավասարման մեկ այլ անհայտ ևս, ինչու՞ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքերը վավերացվեցին հենց Մադրիդում։
Բջջաբանության մեջ ընդունված է կայուն և պատմականորեն ընդգրկուն շերտեր պարունակող հետազոտություններն իրականացնել mtDNA֊ի` միտոքոնդրիալ ԴՆԹ֊ի միջոցով, վերջինս փոխանցվում է բացառապես մայրական գենեոլոգիական ճանապարհով, գրեթե չի մուտացվում և հաստատում է ամենահեռավոր ազգակցական կապերը ժամանակի և իրականության խորքերից։ Քչերն երևի գիտեն, բայց լրջագույն ազնվական տոհնական գենեոլոգիան որոշ դեպքերում ընթանում է հենց մայրական ԴՆԹ֊ի ժառանգական հերթագայությամբ, ի դեպ հենց այս գենեոլոգիան է խորհրդանշում օսկարյան մրցանակաբաշխության կարմիր գորգն։
Անիի անկումից 54 տարի անց 5֊րդ դարի աղետի կրկնությունը կանխարգելելու նպատակով Հռոմի Ուրբանոս 2֊րդ պապը նախաձեռնում է առաջին խաչակրաց արշավանքը։ Սուրբ Աթոռի և սելջուկների միջև ընթացած ստորջրյա բանակցությունները խափանում են Կ.Պոլսի Եվրոպայի նեոբարբարոսացման ծրագրերն, ուստի Բյուզանդիան սկսում է անձամբ քավել հայկական պատվարը կոտրելու հետևանքները և Ալեքսիոս 1֊ին Կոմնեսոս կայսրը 1095թ.֊ին ռազմական գնության խնդրանքով դիմում է Պիաչենցայի խորհրդին։ Հաշվի առնելով արևելքում արաբական հյուսիսային արշավանքները դիմակայող հայակական պետականության անկումն, իսլամական քաղաքակրթության ծովացած սպառնագին ալիքը և բյուզանդական պատրվակը` քրիստոնեական Եվրոպան նետվում է արյամբ և երկաթով իր անվտանգությունն ամրացնելու։
Մեզնում ընդունված է Երևանը համարել փոքրիկ Փարիզ, բայց ռուսական Նոր Նախիջևանցի ազնվական տոհմից սերող Ալեքսանդր Թամանյանն Երևանը նախագծել է իբրև փոքրիկ Վիեննա։ Ավստրիական մոդեռնի, նեոկլասիցիզմի և ճարտարապետական դիմագծի ազգայնացման մոտեցումները Թամանյանը տեղափոխեց և տեղայնացրեց Երևանում, ճառագայթային պողոտաները, շրջանաձև պուրակները, սրճարանային մշակույթը, հետագայում նաև Վիեննական սպիտակ֊կարմիր տրամվայները թերևս լուռ ու զսպված մեսիջներ էին դարերի խորքից փոխանցվող մեզ քարի միջոցով` արյան ու կորսված mtDNA֊ի փոխարեն։
500 տարի իսլամացման վտանգը զսպելուց հետո, 1684թ.֊ին ի դեմս օսմանյան զորքերով պաշարված Վիեննայի` եվրոպական քրիստոնեական քաղաքակրթությունը կանգնում է լուրջ փորձության առջև։ Մարտահրավերը դիմագրավելու համար Հռոմի Ինոկենտիոս 11֊րդ պապը սկզբնավորում է Սրբազան Լիգան, որի կազմի մեջ ընդգրկվում են Սրբազան Հռոմեական կայսրությունը, Լեհաստանը, Վենետիկը և Մալթայի ինքնիշխան մարտական Ուխտն, երկու տարի անց լիգային է միանում Ռուսաց թագավորությունը։ Պապի հրովարտակով Եվրոպայի իսլամացման վտանգի կանխման  ղեկավարումն իրականացնում էր Եվրոպայի տոհմիկ ազնվականներից կազմված “Ոսկե Գեղմ”֊ի եղբայրությունն, իսկ օպերատիվ հաղորդակցությունը կողմերի միջև իրականացնում էին Վիեննայում լուրջ համբավ վայելող ծագումով Ջուղայեցի հայ խոջաները։
Ի երախտագիտություն “Իսլամի առյուծ” պատվանունը վաստակած Սալլահ֊ադ Դինի թունավորման կազմակերպման և Մերձավոր Արևելքում քրիստոնեական եղբայրական հենակետ ունենալու հաշվարկով, 1196թ.֊ին բավարացի Հենրիխ 6֊րդ կայսրը թագ է ուղարկում Լևոն 2֊րդ Ռուբինյանին։ Սակայն Լևոնն արու ժառանգ չուներ և արքայադուստր Զաբելը` Իզաբելան սկզբնավորում է հայկական վերջին պետականաստեղծ հարստության գենեոլոգիայի մայրական գծով ժառանգման հաշվարկը։ Ռուբինյանական mtDNA֊ը խաչասերվելով խաչակիր Լուսինյանների հետ, միավորում են նաև վերջիններիս տիտղոսները, այդպիսով արդեն 15֊րդ դարում Լուսինյանները միավորում էին Rex Armeniae Ciliciae, Rex Hierosolymorum, Rex Insulae Cypri տիտղոսները։
1453թ.֊ին Բյուզանդիայի անկումը համարելով “սեփական ոտքին կրակելու” քաղաքականության արդյունք, նախիջևանյան Ջուղայեցի էլիտան որոշում է օգտագործել հարմար առիթը և 1677թ.֊ին նախաձեռնում է հայկական թագավորության հենակետը եվրոպական ջանքերով վերականգնելու ծրագիրը։ Գլխավորելով արևելքում քրիստենեական հենակետի վերականգնման մեգանախագիծը Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը հրավիրում է գաղտնի ժողով Էջմիածնում և կապեր է հաստատում Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1֊ինի, ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ իշխանի և Ալեքսանդր 7֊րդ պապի հետ։ Պրոցեսի վերջնարդյունքում Իսրայել Օրին սեղանին է դնում Հայաստանի ազատագրության գործնական ծրագիրը, ասպարեզ է իջնում Սյունյաց լեգենդը` Դավիթ Բեկը։
1679թ.֊ից նամակագրական սերտ կապեր ունենալով Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու հետ, Հակոբ Ջուղայեցին հայ խոջաներին գործակարգավորում է ակտիվ շփումների մեջ լինել ավստրիական կայսրի, լեհաց թագավորի, ռուսաց մեծ իշխանի և Մալթայի ծովային ասպետների հետ։ Արդյունքում հայ խոջաների հաղորդակցական խողովակներով հնարավոր է դառնում լեհական հռչակավոր թևավոր հեծելազորը գործուղել Վիեննա, Սրբազան Լիգայի շրջանակներում օսմանյան բանակի պարտությունն ապահովելու համար, սույն ակտիվ աշխարհաքաղաքական ակտիվության համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին Ստամբուլում վճարում է սեփական կյանքով։ Հայկական պատվարի վերականգնման բանակցությունները ընդհատվում են…
Լուսինյանները ևս իրենց գենեոլոգիան շարունակում են իգական գծով, ասել է թե mtDNA֊ով, զրկված լինելով արու ժառանգից Լուսինյանները բարեկամանում են Սավոյան արքայատոհմի հետ, վերջիններս էլ իրենց հերթին Հաբսբուրգյան արքայատոհմի հետ։ Արդյունքում արդեն Կառլ 6֊րդ Հաբսբուրգը mtDNA֊ի ժառանգական իրավունքով վաստակում է “Rex Armeniae Ciliciae” խորհրդանշական տիտղոսը։ Զրկվելով սեփական թագավորությունից և չունենալով ժառանգ հայոց վերջին արքա Լևոն 6֊րդը իսպանական արքունիքից նվեր է ստանում Մադրիդը, որը պարտավորվում է կյանքի վերջում հետ կտակել իսպանական թագավորությանը։ Հանդիսանալով եվրոպական նշանավոր ազնվական “Ոսկե Գեղմ” եղբայրության անդամներ, Հաբսբուրգները կարողանում են տոհմական իրավունքներ հաստատել նաև իսպանական գահին։ Ուստի այս պահին Հաբսբուրգների արքայատոհմի ղեկավար և ժամանակին EPP ցուցակով ԵԽ պատգամավոր ընտրված Կառլ Ֆոն Հաբսբուրգը և Իսպանիայի ապագա թագաժառանգ, Հաբսբուրգյան արքայադուստր Լեոնորան այն անձինք են, ովքեր իրավասու են կրել “Թագավոր Հայոց” տոհմական տիտղոսը։
Վիեննայի պատերի տակ օսմաններին ջախջախելուց հետո Սրբազան Լիգան ջանում է ամեն կերպ Եվրոպայի իսլամացման վտանգը հեռու վանել, այդ նպատակով ակտիվանում են հայկական պետականության պատվարը վերականգնելու գործնական քայլերն, որոնք Լիգայի կողմից և Հաբսբուրգյան արքայատոհմի կոորդինացմամբ փոխանցվում են ռուսաց արքունիքին։ Ելնելով սույն իրողություններից Ջուղայի հայկական կապիտալը խորապես հաստատվում է Ռուսաստանում, հիմնվում է Նոր Նախիջևանը` Ռոստովը, իսկ կայսրուհու մտերիմի համբավը վայելող Հովհանես Լազարյանը Սանկտ֊Պետերբուրգում արժանանում է ազնվականի կոչման։ Լազարևը միակն է հայերից, ով ռուսական կայսրությունից հրավիրվում է Եվրոպա բարձրագույն պարգևների արժանանալու, միակը հայերից, ով ստանում է Դքսի կոչում և որպես ազնվական անդամակցում “Ոսկե Գեղմ”֊ի եղբայրությանը` միաժամանակ հանդիսանալով Մալթայի ինքնիշխան ուխտի կոմանդոր։
1648թ.֊ից սկսած, Եվրոպային ևս մի 500 տարի հաջողվում է իսլամացման վտանգը հեռու վանել, որպես դրա պատմական արձանացում ռուսական Նոր Նախիջևանի Լազարյան տոհմի ճյուղերից մեկի ազնվական ժառանգորդ Ալեքսանդր Թամանյանը կառուցում է կրթության, գիտության, արվեստի ու մշակույթի կովկասյան մարգարիտ հանդիսացող “Փոքրիկ Վիեննան”` Երևանը։
2008թ.֊ին գալով իշխանության` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինում հայկական պատվարի ոչ միայն ռազմական, այլև աշխարհաքաղաքական ամրապնդմանն։ Արդեն 2012թ.֊ի փետրվարի 9֊ին ՀՀԿ֊ն անդամակցում է Եվրոպայի քրիստոնեական շահերի անխախտ պահպանմանն ուղղված քաղաքական միավոր EPP֊ին։ Ի՞նչ եք կարծում պատահական էին Իսպանիայի արտաքին գործերի, ԵՄ համագործակցության նախարար, ԵՄ արտաքին քաղաքականության և անտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայանպաստ դիրքորոշումները, թե՞ օրինաչափություն և մասնագիտորեն գերազանց պատրաստված աշխատանք էր տարված։ 1684թ.֊ից սկսած Սրբազան Լիգայի մաս կազմող Մալթայի ինքնիշխան ուխտը, 2016թ.֊ի հոկտեմբերի 24֊ին Սերժ Սարգսյանին շնորհեց «Collar pro Merito Melitensi» բարձրագույն պարգևը։ Նույն օրը նաև Արշակ Սրբազանին շնորհվեց “Grand Cross pro Merito Melitensi” պարգևը։
Ահա թե ինչու’ հենց Վիեննա և Սանկտ֊Պետերբուրգ, թե ինչու՞ Մադրիդ, թե ինչու’ Բորելը իրավամբ մատնանշեց, որ գործող վարչախմբի ղեկավարը միակն է, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ 2018թ.֊ին գալարվելով սեփական խելագարության մեջ, հայ ժողովրդի մի հատված տրվելով ագրեսիվ քարոզչության` դավադրեց Ալեքսանդր Սուվորովից ու Իվան Լազարևից հետո ինքնիշխան ուխտից բարձրագույն պարգև ստացած ծագումով երրորդ հայ մարդուն` հայոց սուվերենության վստահ առաջատարին, հայկական քաղաքակրթության գեներացման երաշխավորին և քրիստոնեական համերաշխության առաջամարտիկին։ Ելնելով 2015թ.֊ի իրադարձություններից և հաշվի առնելով ՀԱՍԵ ներդրումը ՍԼ֊ում ձերբակալված է Արշակ Սրբազանը, հետապնդվում է ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ն։
Եթե 1000 տարի առաջ Անիի անկումից հետո 54 տարի պահանջվեց խաչակրաց արշավանքի անհրաժեշտության համար, ապա հիմա, հայկական պատվարի հնարավոր տապալման դեպքում, կարծում եմ մոտ 11 տարի կպահանջվի խորհրդանշական հինգերորդ խաչակրաց արշավանք գեներացնելու համար` եվրոպական քրիստոնեական քաղաքակրթությունը կրկին օսմանացման վտանգից պաշտպանելու համար։ Վիեննան և Սանկտ֊Պետերբուրգը միայն համաձայնագրեր չէին, այլ համաքրիստոնեական քաղաքակրթության արևելյան սահմանները հստակ եզերող ակտ։ Սերժ Սարգսյանը եզակի է, քանի որ կարողացավ կրկին փոթորկվող աշխարհում բարոյապես և քաղաքակրթապես ճիշտ տեղորոշել Հայաստանի տեղը և դերը, ստանձնել հասանելի պատասխանատվություններ և ակնկալել իրական իրավասություններ։
1000տարի անց պատմության անիվն անողոք կրկնվում է…կրկին հորիզոնում հայկական պատվարի տապալման հնարավոր հեռանկարն է…բյուզանդակաշառ, ցինիկ Վեստ Սարգիսը և ճերմակած մազերով Անիի պաշտպանության համար ձի հեծնել շարունակող զորավար Գրիգոր Մագիստրոս Պահլավունին…
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6֊րդը կրում է և արքայադուստր Լեոնորային է փոխանցելու mtDNA֊ով իրենց ժառանգված “Հայաստանի արքա” տոհմական տիտղոսը, սակայն Վեստ Սարգսի կամ Պահլավունու կողմը պահելու մեր որոշումից է կախված 1677թ.֊ից մեկնարկած Հայաստանի պետականության վերականգնման հաջողված քեյսը կհաջողվի կենդանի հողի վրա պահել թե՞ ոչ, Երևանը կշարունակվի մնալ փոքրիկ Վիեննա, թե՞ կմահմեդականացվի գռեհիկ սպառողականության ճիրաններում։
Ես’ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի, Հովհաննես Լազարևի, Ջուղայի հայ խոջաների և վերջապես Սերժ Սարգսյանի թևից եմ…
Պատիվ ունեմ պարո’ն նախագահ!!!»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ