Այն, որ գիշերը բոլոր քպականներով հավաքվել ու նայել եք Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ շուրջ 7 ժամանոց փոդքասթը, գովելի է․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն, որ գիշերը բոլոր քպականներով հավաքվել ու նայել եք Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ շուրջ 7 ժամանոց փոդքասթը, գովելի է: Վստահ եմ՝ ցավոտ էր:
Բայց, որ առավոտվանից Փաշինյանի գլխավորությամբ «էլի եք ուզում»՝ արդեն մազոխիզմ է:
Առաջիկա օրերին տարբեր ձևաչափերով բովանդակային (որտեղ գտնեմ բովանդակություն) կանդրադառնամ ձեր ճանկռտածներին»:











































