29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերթական «Կոչումով բժիշկը» /վիդեո/

 

Կոչումով բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Աղաջանյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Մակիչ Մանվելի և Նատալյա Մանվելի Աղաջանյաններից, որոնց երեխաները ևս ընտրել էին բժշկի մասնագիտությունը: Բժշկական տոհմիկ ազգանունն այնուհետև փոխանցվեց Մակիչ և Նատալյա Աղաջանյանների եղբորորդուն՝ Գերասիմ Իվանի Աղաջանյանին, որը հետագայում պետք է դառնար նշանավոր գիտնական ու բժիշկ՝ «Աղաջանյան» ազգանունը հանրահռչակելով բժշկական մեծ աշխարհում՝ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս:

Աղաջանյանների բժշկական ընտանիքի պատմությունը վավերագրում է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերդաստանի բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչ Իվան Աղաջանյանը: 

«Կոչումով բժիշկ» նախագիծը միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը: 

Նախագծի տեսքստային և վիդեո ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ