11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լսողության հետազոտություններ վետերանների համար

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել  է պատերազմի մասնակիցներին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգող խորհուրդ:

Այսօր Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոնում լսողության խնդիրներ ունեցող 13 վետերանիկատարվել էաուդիոմետրիկ հետազոտություն:

Կենտրոնի քիթ-կոկորդ-ականաջաբան Քնար Դավթյանի խոսքով` հետազոտված  բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանների սենսոնևրալ ծանրալսություն, բոլորին ցուցված է լսողական սարք:
«Տոնալ շեմքային աուդեոմետրիայի միջոցով  որոշվում է, արդյոք տվյալ հիվանդն ունի լսողական սարքի կարիք, թե ոչ»,-  ասաց բժիշկը:

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից  Սոս Մովսիսյանը 92 տարեկան է,  վնասված է նրա լսողական նյարդը, առկա է ծանրալսություն, նա նույնպես ունի լսողական սարքի կարիք: Վետերաննիր գոհունակությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանկողմից «Արամյանց» բժշկական կենտրոնում իրականացվող այս նախաձեռնության համար, որը բժշկական կենտրոնի ղեկավարության հավաստմամբ`շարունակական կլինի:           

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ