24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կուսության “քաղցր” պտուղը

Ժամանակակից աղջիկներն սկսել են ավելի վաղ տարիքում կորցնել կուսությունը: Ամերիկյան գիտնականները որոշել են պարզել` ինչով է պայմանավորված նման հակումը:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ դրա պատճառներից մեկը ծնողների չափից դուրս խստությունն է: Ինչքան շատ են ծնողները վերահսկում երեխայի ամեն մի քայլը, այնքան շատ է նա ձգտում անել արգելվածը:

Վաղ սեքսուալ փորձ ձեռք բերելու պատճառներից մեկն էլ ալկոհոլն է: Ալկոհոլի ազդեցության տակ լինելով` աղջիկները հեշտությամբ են սեռական հարաբերությունների մեջ մտնում եւ չեն մտածում սեքսուալ վարքի կանոնների մասին:

Ժամանակակից գրականության մեջ հեղինակները դեռահասների համար հաճախ են շոշափում սեքսի թեման: Ավելին, ինտիմ տեսարանների նկարագրության ժամանակ շատ հազվադեպ է խոսվում նախազգուշական միջոցների մասին:

Դեռահաս աղջիկների մոտ սովորական է դառնում այնպիսի երեւույթը, ինչպիսին է միասեռականների սերը: 2002-ի վիճակագրության համաձայն` լեսբիական կապի մեջ  է եղել 17 տարեկան աղջիկների 5 տոկոսը, այժմ ցուցանիշը հասել է 11 տոկոսի:

Մասնագետները ենթադրում են նաեւ, որ այս ամենում պակաս կարեւոր դեր չի խաղում աղջկա վերաբերմունքն իր կազմվածքին: Պարզվել է, որ գիրուկ աղջիկներն ավելի ակտիվ են սեքսուալ պլանում եւ ավելի քիչ են օգտվում պահպանակներից, քան նրանց այն հասակակիցները, ովքեր խնդիր չունեն ավել քաշի հետ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ