09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը պատասխանում է ՄԻՊ-ին

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրապարակած զեկույցին:

«Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն հրապարակել է 2014 տարեկան զեկույցը, որտեղ որոշակի, այդ թվում՝ քննադատական, դիտարկումներ կան նաև ոստիկանության գործունեության վերաբերյալ:
Ոստիկանությունը միշտ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ամրապնդմանը ուղղված ընդգրկուն աշխատանքը և արագ ու պատշաճ արձագանքել կոնկրետ դեպքերով արված դիտողություններին, իսկ զեկույցները դիտվում են որպես աշխատանքային փաստաթութղթ, քանի որ արտահայտում են նախևառաջ հասարակության մտահոգությունները:

Նույնիսկ այն դեպքում, երբ ոստիկանության գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ անխուսափելի են մասնագիտական տարընթերցումները, ոստիկանության կողմից առաջնություն է տրվում այդ զեկույցների խոր վերլուծությունից արվող եզրահանգումներին ու գործողությունների ճշգրտմանը:
Ոստիկանության համար չափազանց կարևոր է իր բարեփոխումների, ռազմավարության, ծառայության արդյունքները տեսնել հասարակության աչքերով, տվյալ դեպքում՝ ՄԻՊ-ի դիտարկումների և գնահատականների միջոցով:

Ոստիկանությունը շարունակելու է սերտ գործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ մեր կառույցների գործունեությունը դիտարկելով միևնույն՝ իրավական պետության կայացման, հանրության իրավագիտակցության ամրապնդման, քաղաքացու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների համատեքստում»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ