Ցանակցածն իր կարծիքն ասում է. Գրիգորիչը՝ Քոչարյանից /վիդեո/
Սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, փոփոխություններ լինելու են և քննարկման փուլում են: Այսօսր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովն աշխատում է, առաջարներ կան, և շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ: «Կարծում եմ՝ սահմանդրության հանրաքվեն կլինի կամ աշնանը կամ գարնանը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, թե պետական պարտքը մեծ չափերի է հասնում, Հայաստանը աղքատանում է, ԱԺ նախագահը նշեց. «Ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանակցածն իր կարծիքն ասում է, վերջին հաշվով նման տիպի կարծիքները արտահայտում է ինքը ժողովուրդը, այսինքն՝ եթե խոսքը սահմանադրությանն է վերաբերում, դա կորոշի ժողովուրդը»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: