11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գորիսը՝ «խելացի քաղաք»

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման  ծրագրերի աջակցությամբ այսօր Երեւանում տեղի ունեցավ «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության եւ քաղաքների պլանավորման բնագավառներում» աշխատաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին երկու փոխըմբռնման հուշագրեր. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց Գորիսի քաղաքապետարանի եւ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջեւ: 

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս երկու հուշագրերից առաջինի ընթացքում պլանավորվում է իրականացնել «Երկրի նկարագիր» ծրագիրը, որն իր մեջ ներառում է բնակարանային քաղաքականության, տարածական պլանավորման խնդիրները. «Ենթադրվում է, որ համակողմանի կուսումնասիրվի իրավիճակը Հայաստանում, կառանձնացվեն բոլոր ցավոտ կետերը եւ միջազգային մակարդակով կտրվեն հանձնարարականներ, թե ինչ պետք է անել, որպեսզի դիմակայել հնարավոր մարտահրավերներին բնակարանային ոլորտում եւ պլանավորման ոլորտում»: Իսկ երկրորդ հուշագրով նախատեսված է Գորիս քաղաքը վերածել «Խելացի քաղաքի». «Սա նպատակ է հետապնդում անել այնպես, որ ստեղծվող միջավայրը լինի մարդու համար բարենպաստ եւ հարմար, որպեսզի ռեսուրսները կիրառվեն ըստ անհրաժեշտության»: 
Գորիսը Հայաստանի առաջին «խելացի քաղաքն» է լինելու: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ