Հերիք էղավ, բոլ էղավ… հուսահատ մայրը հարձակվեց նախարարի վրա /վիդեո/
«Տղուս 10 տարի ա տարել են ու անմեղ պահում են: Ես Ձեզանից պահանջում եմ իմ էրեխուն, չէ՝ ուրիշ ձևով կպահանջեմ»,-այսօր կառավարության շենքի մոտ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ճանապարհը կտրեց Ռիմա Սահակյանը:
«Տիկին, ես մեղավոր չեմ, իմ ճանապարհը մի փակեք»,-ասաց նախարարը: Արագ տեղավորվեց ավտոմեքենայում՝ կնոջ դեմքին փակելով դուռը:
Հիշեցնենք, 19- ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվելով Հրաչիկ Սահակյանը և նրա երեք նույն գործով մեղադրվող ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը, վստահ է, որ որդին արդեն 10 տարի անմեղ դատապարտյալ է:
Ըստ նախաքննական մարմնի հրապարակումների` Մեսրոպը սպանվել է դաժանաբար՝ ծեծի ենթարկվելուց հետո, նրա կրծքավանդակին դանակի 7 հարված է հասցվել:
Ռիմա Սահակյանը պնդում է, որ բոլոր վկաներն էլ, ի վերջո, խոստովանել են, որ կեղծ վկայություն են տվել` գտնվելով ճնշումների ներքո:
Տեղեկացնենք, որ 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: