Կառավարությունն ո՞վ ա, որ իմ զարդերի վրա ղումար խաղա. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Աբովյան քղաքում 52-ամյա բնակիչ Նաիրի Ասրյանն ամիսներ առաջ «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղում ոսկու գրավադրմամբ վարկ է վերցրել, սակայն բանկը հրաժարվում է վերադարձնել քաղաքացու ոսկեղենը՝ պատճառաբանությամբ, որ նա արագաչափերի չվճարված տուգանքներ ունի: Բանկից նրան ասել են, որ կառավարության համապատասխան հրահանգ կա՝ չվերադարձնել ոսկին կամ գրավադրված այլ առարկա, եթե չմարված տուգանքներ կան:
«Բայց կառավարությունն ո՞վ ա, որ իմ զարդերի վրա ղումար խաղա, չեմ հասկանում: Հերիք չի՝ էդ արագաչափերի տերերը վաշխառուներ են, հերիք չի՝ բոլորիս օդերը փակել են, ամեն քայլափոխի կամեռա են դրել, հիմա էլ բանկերն են օդերը փակում: Սպանեք պրծնենք, էլի»,-ասել է քաղաքացին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: