10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամռան ամիսներին էլեկտրաէներգիայի եւ գազի գինը, հնարավոր է, բարձրանա

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել է, որ ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: Այս առաջարկը, նրա խոսքով, պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների հնարավոր բարձրացմամբ: Իսկ թե երբ տեղի կունենան այդ թանկացումները, նա կոնկրետ չի նշել, ասել է միայն, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին:

Հարթոնը կարծիք է հայտնել, որ գնաճի ցուցանիշը առաջիկայում ավելի բարձր կլինի, քան նախատեսված է բյուջեով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ