«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած….»

Էրեբունու ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում էր երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Երեկվանից սկսված խուզարկությունները և դրան հաջորդած ձերբակալությունները Հախվերդյանը նորմալ է համարում, հայտարարում է, թե պատերազմին մասնակցած իր ընկերներից շատերն են ներկայումս գտնվում բանտերում
«Այս բռնությունները, որ կան, դրանք ավելի սարսափելի չեն, քան քաղաքական սպանությունները, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից սկսած ու մինչեւ հիմա շարունակվում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հախվերդյանը:
Հախվերդյանի դիտարկմամբ իշխանությունները սխալ են գործում:
«Ամեն ինչ Վալոդ ձյաձյաից է կախված:Մենք Ազգային անվտանգության ծառայություն էլ չունենք, այն պաշտպանում է Ռուսաստանի շահերը»,- բողոքը կիսեց երգահանը:
Նա նշեց, որ ինքը որևէ կուսակցության չի անդամակցում և Հիմնադիր խորհրդարանի անդամ էլ չի․ «Գաղափարներով ես ինձ համարում եմ դաշնակցական՝ ազատ, անկախ, միացյալ»։ Ինչ վերաբերում է իր հնարավոր մասնակցությանն ապրիլի 24-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների կազմակերպած ակցիաներին, ապս Հախվերդյանը նշեց, թե կմասնակցի, եթե առողջությունը ների: