04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Յուրաքանչյուր ուժ, գործիչ կարող է իր պատկերացումներն ունենալ ներքաղաքական զարգացումների և այսօր ստեղծված իրավիճակի շուրջ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանի բակում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ներընդդիմադիր հատվածում հյուծվող դավադրությունների տեսության դրսևորումներին, նշեց, որ ՀՀԿ-ի համար միակ թիրախը գործող կառավարիչն է:
«Մենք «շախ» ենք հայտարարում միայն այս իշխանություններին, ուրիշ «շախ» հայտարարելու ֆիգուր չունենք»,- նշեց նախագահը, նաև ակնարկելով, որ առանձնապես ցանկություն էլ չունի այդ դաշտ մտնելու և պայքարի այս բարդ ժամանակահատվածում անհարկի ժամանակ և ռեսուրս ծախսելու:
Յուրաքանչյուր ուժ, գործիչ կարող է իր պատկերացումներն ունենալ ներքաղաքական զարգացումների և այսօր ստեղծված իրավիճակի շուրջ, բայց դրա հիմքում ոչ թե հակառակ կարծիք ունեցողներին զրպարտելն ու թիրախավորելը պետք է լինի, այլ սեփական օրակարգի արդյունավետության հիմնավորումը» :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ