04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում։
Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։
Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։
Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես։
Ասեմ՝ դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։
Դու իրականացնում ես Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։
Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն,նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։
Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում,բայց «թքեց փայտիկին»։
Հիմա էլ դու՞…
Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ