07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուբեն Հակոբյանը նորից սկսել է մեղադրանքներ հնչեցնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին․ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուբեն Հակոբյանը նորից սկսել է մեղադրանքներ հնչեցնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին։
Ծիծաղելի է , սա այն Ռուբենն է , ով բաց նամակով Նիկոլին քծնողներից առաջինն էր, երբ գլուխը բարձր ասում էր , կեցցե՛ս Նիկոլ , դու հաղթեցիր։
Զառամյալ վիճակում, մարդիկ հիշողությունը կորցնում են , ես չեմ զլանա , կհիշեցնեմ քեզ Ռուբեն քո բաց նամակի բովանդակության և Սերժ Սարգսյանին դեմ լինելու մասին։
Դու ու քո նմանները մոռացել եք , ոնց եք նիկոլին քծնել ու միշտ նախագահի դեմ աշխատել , եթե չեմ սխալվում , տղադ էլ, միշտ Սերժ Սարգսյանի դեմ աշխատատող անդրանիկ թևանյանի ֆռակցիայից է։
Այս ամենն արդեն ամեն ինչի պատասխանը տալիս է։
Սերժ Սարգսյանի թևերի տակ ոչ մեկ ձմերուկ չի կարող դնել , բայց քո նմանները Սերժ Սարգսյանի խոսքերից պատրաստ են անդադար կախվել , որ իրենց քաղաքական հայրերի ցանկությունները բավարարեն։
Ամո՛թ է , ո՛չ տարիքիդ է հարիր , ո՛չ էլ բարոյական է»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ