Սեֆիլյանը փոխարինող ունի. պայքարը նոր թափ կստանա

«Ժիրայր», «ժիրայր» կոչերով և հայրենասիրական երգերերի ներքո Հիմնադիր խորհրդարանի կազամկերպած հավաքը ի պաշտպանություն ձերբակալվածների ավարտվեց։
«Ճիշտ է 100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարին ՝ Ժիրայր Սեֆիլյանին և «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուքասզյանին ձերբակալել են, բայց ՀԽ անդամ Վարդան Հակոբյանի փոխանցմամբ ՝ իրենք արդեն ունեն իրենց նոր առաջնորդին, որի անունը չեն հրապարակի։
«Մենք սպասում էինք, որ մինչ ապրիլի 24-ը տեղի կունենան ձերբակալություններ, այդ իսկ պատճառով նախօրոք պլանավորել էինք այդ իրավիճակում ինչ պետք է անենք, ու ինչպես պետք է վարվեինք անշուշտ կան անհատներ, որոնց դժվար է փոխարինել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ձերբակալելով Ժիրայր Սեֆիլյանին նրանք պետք է պատրաստ լինեն դիմավորելու նոր Սեֆիլյանների։ Մենք ունենք նոր առաջնորդ, ով կզբաղվի այս ռեժիմի հեռացման գործունեությամբ»,-ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է իրենց հետագա անելիքներին՝ մասնավորապես ապրիլի 24-ին նախատեսված հանրահավաքը կկայանա թե ոչ Հակոբյանն ասաց․« Ապրիլի 24-ի հանրահավաքը ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի տարածքում կայանալու է, շարժումը իր նոր կազմով շարունակելու է իր գործունեությունն, հաշվարկված են նահանջի և դիմագրավելու բոլոր ճանապարհները, այնպես, որ կոչ ենք անում իշխանություններին ավելի չբարդացնել իրավիճակը, և ազատ արձակել ձերբակալվածներին»,-ասաց Հակոբյանը։
ՀԽ անդամները պնդեցին, որ ակցիաները շարունակական բնույթ են կրելու, իսկ հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա Քննչական կոմիտեի շենքի մոտ ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին: