02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ. սա մեկ օրվա իմպուլսիվ արձագանք չէ։ Խոսքը վերաբերում է հստակ գծագրված քաղաքական ծրագրի, որի նպատակն է ազգային ինքնության առանցքային ինստիտուտների հեղինակազրկումը և հանրության արժեքաբանական զրոյացումը։
Այս ռազմավարությունը միաժամանակ ծառայում է մի քանի նպատակների. հանրային օրակարգի վերահսկում, մանևր ազատության պահպանում՝ կենցաղային ու զգացմունքային կոնֆլիկտների միջոցով՝ հիմնական սպասվող աղետից շեղել:
Ավանդական ինստիտուցիաների, մասնավորապես՝ եկեղեցու, նսեմացում, որպես ինքնության կրողների, ինչպես նաև նոր լսարանների մոբիլիզացիա, մասնավորապես՝ մարգինալացված և նախկինում անտարբեր հատվածների՝ իշխանությանը հարելու փորձ։
Դրսում կատու դառած՝ երկրի ներսում մենակ հոխորտում են:
Դու գնա արագ կոֆե դնելու»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ