13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Անօդաչուները գրոհել են նախագահի ուղղաթիռը /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների լայնածավալ գրոհի հետմղման էպիկենտրոնում՝ պետության ղեկավարի Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ,

«Россия-24» հեռուստաալիքի եթերում պատմել է հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։

Դաշկինն ընդգծել է, որ այդ օրը հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է գրոհների ինտենսիվությունը։

«(Նախագահի ուղղաթիռը) փաստացի հակառակորդի անօդաչուների զանգվածային գրոհի հետմղման էպիկենտրոնում էր…

Գրոհի ինտենսիվությունը Կուրսկի մարզի տարածքով գերագույն գլխավոր հրամանատարով ուղղաթիռի թռիչքի ժամանակ զգալիորեն աճել է…», — հայտարարել է նա։

Դաշկինը հավելել է, որ ռուսաստանյան զինծառայողները միաժամանակ հակաօդային մարտ են վարել և ապահովել ՌԴ նախագահի անվտանգությունը։

Արդյունքում նրանք հաջողությամբ հետ են մղել անօդաչուների գրոհը։ Բոլոր օդային թիրախները խոցվել են։

Ավելի վաղ Պուտինը պատմել էր Կուրսկի մարզ կատարած աշխատանքային այցի և տեղի բնակիչների հետ հանդիպման մասին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ