18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշխատանքային պայմանագրի մեջ պետք է նշվի, թե տվյալ անձը ոխերիմ հավատացյալ է, թե` ոչ

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների գիտական ղեկավար, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանին զարմացնում է այն, որ մեռելոցի օրը ոչ աշխատանքային են հայտարարում, փոխարենն այդ օրվա աշխատանքային բացը լրացնում են շաբաթ օրը:

Հգեթերապևտի դիտարկմամբ մեռելոցներին չի կարելի պարտադրանքի ձև տալ, քանի որ դա առաջին հերթին խղճի հարց է և գերեզմանոցներ չցանկանալով գնալը կարող է սթրես առաջացնել:

 «Սա նման է նրան, որ ձախ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում աջը: Սա նման է նաև նրան, որ փոքրիկ երեխային ստիպում և տանում են ծննդյան տոնակատարության, իսկ նա այդ ժամանակ ցանկանում է ավելի շատ խաղալ: Բացի այդ, բոլորը չէ, որ այդ օրն ուզում են այցելել իրենց հանգուցյալներին, ոմանք նաև հանգուցյալներ չունեն, ուստի` մեռելոցները չպետք է պարտադիր լինեն»,- նշեց Պողոսյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով էլ հասարակության համար լավագույն տարբերակն այն կլինի, որ աշխատանքային պայմանագրի մեջ նշվի, թե տվյալ անձը ոխերիմ հավատացյալ է, թե` ոչ, նա ցանկանում է մեռելոցին անպայման գերեզմանոց գնա՞, թե` ոչ: Սոցիոլոգի համոզմամբ՝ մեռելոցին ոչ աշխատանքային օր լինելը պետք է կամավոր լինի և ոչ թե զանգվածային: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ