Հանդիպում Հիմնադիր Խորհրդարանի ձերբակալված անդամների հետ
_1428485066.jpg)
Ապրիլի 8-ին մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ: Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրենի ձերբակալելու համար:
Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգի վրա: Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից: