15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուսուցիչը ազգային գաղափարախոսության հենասյուներից է․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում։ Որպես սերունդներ կերտող, ազգային արժեքների փոխանցող և հասարակական բարոյականության հիմքեր դնող դերակատար՝ ուսուցիչն ունի բացառիկ առաքելություն՝ ձևավորելու պետության ապագա քաղաքացուն։
Անհանդուրժելի և խստորեն դատապարտելի են ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որոնք ուղղված են ուսուցչի արժանապատվության ոտնահարմանը, նրանց հասարակական հեղինակության նվազեցմանը կամ թիրախավորմանը։ Նման երևույթները հակասում են ինչպես ազգային արժեքային համակարգին, այնպես էլ պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։
Ցավալի է արձանագրել, որ վերջին տարիներին, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, հանրային դաշտում խաթարվել են կրթության և ուսուցչի նկատմամբ ձևավորված ավանդական հարգանքի ու վստահության հիմքերը։ Փաշինյանական բարքերը, որոնք միտված են արժեհամակարգի ապամոնտաժմանը, հանգեցրել է հասարակական վերաբերմունքի դեգրադացման, որի ցավալի արտացոլումը նկատվում է նաև ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի աճով։
Ուսուցիչը ազգային գաղափարախոսության հենասյուներից է՝ միահյուսված մեր պատմության, մշակույթի և պետականության ամրապնդման գործընթացին։
Ուստի՝ նրա հանդեպ հարգանքի, աջակցման և պաշտպանության քաղաքականությունը պետք է դառնա ցանկացած պետական և հասարակական համակարգի առաջնահերթությունը։
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը իրեն կզգա անվտանգ, արժևորված և ներշնչված՝ շարունակելու իր առաքելությունը»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ